Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
17.11.2025 | 17:37Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։ Քննչական կոմիտեն դատարան ներկայացված միջնորդությամբ պահանջել է ևս երկու ամսով երկարացնել Կարապետյանի կալանքի ժամկետը։