Էդուարդ Վարդանյան. Չէի ասի, որ Մախաչևը գերազանցել է Խաբիբին

Լուրեր

28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Խառը մենամարտերում հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը կարծիք է հայտնել UFC-ի կիսամիջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Իսլամ Մախաչևի ու կարիերան ավարտած անպարտելի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի համեմատության մասին։

«Անվիճելի է, որ Մախաչևը Ռուսաստանի մեծագույն մարտիկներից է Խաբիբի ու Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ միասին։ Սակայն չէի ասի, որ Իսլամն արդեն գերազանցել է Նուրմագոմեդովին։ Հարցը մրցակիցների մակարդակի մասին է։ Իսլամն ամենաբարձր կարգի մարտիկ է, սակայն Խաբիբը հաղթել է կրկնակի չեմպիոնի, որն իր գագաթնակետին էր։ Դրանից հետո նա որևէ խնդիր չունեցավ մյուս հավակնորդների հետ մենամարտերում։ Չկա իմաստ համեմատելու Խաբիբին ու Մախաչևին։ Իսլամը գնում է իր ճանապարհով»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ UFC 322-ի գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ավստրալացի Ջեք Դելա Մադալենային։ Այս տարվա մայիսին ռուսաստանցի մարտիկը գործող չեմպիոնի կարգավիճակում հեռացել էր թեթև քաշային կարգից, որտեղ տիտղոսը պաշտպանել էր 4 անգամ։ Խառը մենամարտերում 34-ամյա Մախաչևն ունի 28 հաղթանակ ու 1 ոչ-ոքի։

Խաբիբ Նուրմագոմեդովը կարիերայի ընթացքում անցկացրել է 29 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Նա UFC չեմպիոն է եղել թեթև քաշային կարգում և տիտղոսը պաշտպանել է 3 անգամ։