Դիտարկվել է Քուվեյթի կողմից «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնին հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը՝ նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Դիտարկվել է Քուվեյթի կողմից «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնին հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը․ հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն այսօր այցելել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այցի նպատակն էր տեղում գնահատել կենտրոնի շենքային պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։

Հաստատության ղեկավարության ուղեկցությամբ՝ վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և խնամքի տրամադրման գործընթացներին։

Այցի ընթացքում քննարկվել են հաստատության շենքային պայմանների շարունակական բարելավման, միջավայրի հարմարավետության բարձրացման և մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

Դիտարկվել է նաև Քուվեյթի Պետության կողմից հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը՝ կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։

Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը՝ նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Նախարարի խոսքով՝ այս ներդրումը կարևոր և էական ազդեցություն է ունեցել կենտրոնի շահառուների կյանքի որակի բարձրացման վրա, ապահովելով առավել հարմարավետ և ներառական միջավայր»,- ասված է հաղորդագրությունում։