Քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում, առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի․ «Ականատես»

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

 «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է ներկայացրել Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ։  Առաքելության 10 դիտորդներն աշխատել են շրջիկ ձևաչափով՝ այցելելով համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը, ինչպես նաև հետևել թիվ 14 ԸԸՀ-ի աշխատանքներին։

Դիտարկվել են նաև կուսակցական շտաբները, գրասենյակները և ընտրատեղամասերին հարող տարածքները։

Տեղեկանքը՝ ստորև․

««Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության գործընթացին՝ առավոտյան 08։00-ից մինչև քվեարկության արդյունքների հաշվարկի ավարտը։ Առաքելության 10 դիտորդներն ընդգրկված են եղել շրջիկ խմբերում և այցելել են Վաղարշապատ համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը։ Դիտարկվել են նաև թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) աշխատանքները՝ ժամը 19։00-ից սկսած։ Դիտորդները հետևել են նաև կուսակցությունների և դաշինքների շտաբների ու գրասենյակների, տեղամասերին հարող տարածքների ընդհանուր միջավայրին և իրադարձություններին։

Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում՝ առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։

Դիտորդները տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են հետևյալ խնդիրները՝

Քվեարկության ընթացք (08։00-20։00)

  1. Դիտորդի աշխատանքի խոչընդոտում
  • 14/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել դիտորդի ազատ տեղաշարժին՝ հրահանգելով նրան գտնվել միայն տեսախցիկի նկարահանման դաշտում։
  1. Ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտում
  • 14/20 ընտրատեղամասում ընտրողը քվեարթերթիկը չիմացությամբ դրել է ոչ թե ծրարի մեջ, այլ դրա տակ, որից հետո հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի տակ գտնվող քվեաթերթիկի վրա։ Հանձնաժողովը խնդիրը քննարկելուց հետո մարել է քվաթերթիկը ծրարով հանդերձ, և դրանք գցել քվեատուփի մեջ (ինչը ևս ընթացակարգային սխալ է)՝ առանց ընտրողին կրկին քվեարկելու հնարավորություն տալու։
  • 14/46 ընտրատեղամասում ժամը 11:00-ին տեղի է ունեցել բաց քվեարկության դեպք․ մասնավորապես՝ անձը մինչև քվեախցիկ մտնելը քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ։ Միջադեպին ականատես է եղել միայն «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձը, և այդ կապակցությամբ վեճ է ծագել ընտրողի և վստահված անձի միջև։ Ընտրողը պատճառաբանել է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրել մինչև քվեախցիկ մոտենալը, քանի որ քվեախցիկում դեռ ընտրող է եղել և ցանկացել է շուտ կատարել քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը ԿԸՀ ցուցումով վերցրել է անձի ծրարը և թույլ չի տվել նրան կրկին քվեարկելու։ Ընտրողը հեռացել է տեղամասից՝ քվեարկությունն ավարտին հասցնելու հնարավորություն չունենալով։

 

 

  1. Քվեարկության բացահայտում
  • 14/20 ընտրատեղամասում մինչև քվեարկություն կատարելը ընտրողը բարձրաձայնել է, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։
  1. Ուղղորդման ռիսկեր
  • 14/20 տեղամասում «Հայրենիք» կուսակցության վստահված անձը, որը տվյալ դպրոցի նախկին տնօրենն էր, հաճախ շփվել ու զրուցել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ։
  • 14/25 տեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վստահված անձը ակտիվորեն շփվել է ներս մտնող և հեռացող ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։
  1. Կողմնակի անձանց ներկայություն
  • 14/01 տեղամասում ներկա են գտնվել կողմնակի անձինք, որոնք դիտորդի նկատառումից հետո հեռացվել են տեղամասից։
  1. Մարդկանց և մեքենաների կուտակումներ
  • Մարդկանց և մեքենաների կուտակումներ են արձանագրվել տեղամասերի մուտքի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում՝ 14/01, 14/08, 14/45, 14/46, 14/47 տեղամասերում:
  • Մարդկանց կուտակումներ են արձանագրվել 14/08 և 14/46 տեղամասերի ներսում:
  1. Քվեատուփերի հետ կապված խնդիրներ
  • 14/05 ընտրատեղամասում քվեատուփի հատուկ պլաստիկե կապիչներից մեկը վնասված է եղել։
  • 14/02 և 14/29 ընտրատեղամասերում այդ փակիչներն ընդհանրապես բացակայել են և քվեատուփը փակված է եղել միայն ինքնակպչուն թղթյա կնիքներով։
  1. Ընտրատեղամասերի մատչելիության և կահավորման խնդիրներ
  • Մատչելիության խնդիրներ են արձանագրվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/02, 14/04, 14/05, 14/06, 14/08, 14/11, 14/14, 14/18, 14/19, 14/20, 14/22, 14/24, 14/26, 14/28, 14/29, 14/30, 14/32, 14/42, 14/47։
  • Կահավորման խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/05, 14/11, 14/20, 14/31, 14/35, 14/45, 14/46, 14/47:
  1. Հանձնաժողովի անդամների անաչառություն
  • 14/17 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի նախագահը խոսել է նույն կուսակցության վստահված անձի տրամադրած հեռախոսով՝ անհայտ անձի հետ։ Նախագահը հրաժարվել է դիտորդին տեղեկացնել, թե ինչի մասին է զրուցել հեռախոսով։ Երևույթը խնդրահարույց է, մասնավորապես, հանձնաժողովի նախագահի անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից։
  1. Այլ խնդիրներ
  • 14/10 ընտրատեղամասի ընտրական ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։
  • 14/8 և 14/13 տեղամասերում հոսանքազրկման հետևանքով որոշ ժամանակով դադարեցվել է քվեարկության ընթացքը մինչև լուսավորության վերականգնումը։

Կարևոր է նշել, որ նկարագրված խնդիրների մեծամասնության դեպքում հանձնաժողովի անդամները համագործակցել են դիտորդների հետ և փորձել շտկել խնդիրները։ Նշված խնդիրների մասին դիտորդների կողմից գրառումներ են կատարվել ընտրատեղամասերի գրանցամատյաններում։

Արդյունքների ամփոփում (20։00-ից սկսած)

  • 14/28 և 14/46 ընտրատեղամասերում ոստիկանության ծառայողները ընտրական հանձնաժողովից պահանջել են ներկայացնել քվեարկության արդյունքները և դրանք զեկուցել անհայտ անձանց։ Ոստիկանները նաև պահանջել և ստացել են քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրության քաղվածքը, ինչը ևս օրենքով չի նախատեսվում։
  • 14/46 ընտրատեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները պարբերաբար միջամտել են հանձնաժողովի աշխատանքներին, նաև հայտարարություններ արել մասնակից ուժեից մեկի դեմ՝ խախտելով դիտորդական չեզոքությունն ու չմիջամտելու պարտավորությունը։

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրվել է երեք դեպք (14/4, 14/14, 14/19 տեղամասեր), երբ ԸԸՀ ներկայացված ընտրական պարկը ստորագրված/կնքված չի եղել տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից»։