Բռնում են «հայի» և ստիպում ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»․ հայատյացության քարոզով միջոցառում՝ ադրբեջանական դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական դպրոցներում հայերի նկատմամբ ատելության քարոզը շարունակվում է։ Մասնավորապես, ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը դպրոցներից մեկում անցկացված միջոցառման կադրեր է հրապարակել։

«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, այլ ոչ թե կրթության։ Աշակերտները դերային խաղում են, թե ինչպես են բռնում մի հայի և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ինչպիսի ամոթ կրթության համար»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Մեկ այլ գրառմամբ լրագրողը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես զոհ՝ մեղադրելով Հայաստանին, միաժամանակ, այդպիսով, արդարացնելով երկրում բռնաճնշումներն ու անարդարությունը: Ըստ Ահմեդովի՝ անթիվ ընտանիքներ են տուժել ոստիկանության բռնության և կոռուպցիայի պատճառով, և նրանք պնդում են՝ «Մի՛ մեղադրեք ինձ գողության համար, մեղադրեք հայերին»:

Ահմեդովն ընդգծում է, որ եթե ​​Ադրբեջանում հայատյացությունը նահանջի, կառավարությունը կկորցնի իր հիմնական քարոզչական գործիքը։ Այդ նարատիվը հանրային զայրույթը վերաուղղում է դեպի դուրս՝ թույլ տալով կոռուպցիային և ավտորիտարիզմին աննկատ գործել:

«Կառավարության ատելությունը չի սկսվել Հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային և նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է՝ մահացածների սաղավարտներով և երեխաների համար ռասիստական ​​մանեկեններով։ Սա անմարդկայնացում է»,- նշել է Ահմեդովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի