ՊՍԺ-ի պորտուգալացի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշն ու կիսապաշտպան Ժոաու Նևեշը խոսել են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 9։1 հաշվով հաղթանակի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ժոաու Նևեշ․ «Խփած այսքան գոլերի քանակը մեր հավաքականի աշխատանքի արդյունքն է՝  թե՛ խաղի ընթացքում, թե՛ շաբաթվա մարզումներում։ Նախկինում արդեն ասել եմ, որ մենք մի քանի խաղերում ունեցել ենք այսքան գոլային հնարավորություններ, բայց չենք կարողացել իրացնել դրանք։ Իսկ այսօր այն խաղն էր, որտեղ մենք կարողացանք առավելագույն ձևով իրացնել մեր պահերը, դրա համար էլ այսքան գոլ խփեցինք։

Ամենակարևորն աշխարհի առաջնության ուղեգիրն էր։ Միշտ ասել եմ, որ թիմն առաջին տեղում է՝ անհատից առաջ։ Շատ ուրախ եմ, որ խփեցի ազգային թիմում իմ առաջին գոլը, ինչպես նաև երկրորդն ու երրորդը։ Ուրախ եմ, որ կարողանում եմ խաղադաշտում լինել մեծ խաղացողների և մեծ թիմի հետ, որը մեծ ներուժ ունի։ Այս օրը հիշարժան է ինձ համար բոլոր առումներով»։

Գոնսալու Ռամուշ․ «Մենք ֆավորիտ ենք ցանկացած մրցաշարում, որին մասնակցում ենք։ Քայլ առ քայլ շարժվում ենք առաջ։ Մենք պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերենք։ Կան օրեր, երբ գնդակը պարզապես չի հայտնվում դարպասում։ Այսօր մենք ստեղծեցինք հնարավորություններ և ավելի արդյունավետ էինք։ Իրականացրինք մեր խաղային պլանը։

Ընտրությունը մեծ չէր՝ կամ հաղթել, կամ հաղթել։ Մենք ակնհայտորեն գերազանց տեսք ունեինք, և ուզում էինք դա ցույց տալ խաղադաշտում։ Իռլանդիայում կայացած նախորդ խաղն այնքան էլ հաջող չէր, բայց մենք հնարավորություն ունեինք հաստատելու մեր որակը։ Եվ մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ»։

Հիշեցնենք, որ Պորտուի «Դրագաու» ստադիոնում կայացած խաղում Գոնսալու Ռամուշը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ժոաու Նևեշը խփել էր 3 գոլ։ 21-ամյա Նևեշը բացեց գոլերի հաշիվը Պորտուգալիայի հավաքականում ու գրանցեց առաջին հեթ-տրիկը։

Ընտրական փուլի 6 խաղում Հայաստանի հավաքականը կրել էր 5 պարտություն, տարել 1 հաղթանակ և 3 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։ F խմբի հաղթող Պորտուգալիայի հավաքականը նվաճել էր 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։