ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Կիպրոս
Քաղաքականություն
17.11.2025 | 12:59
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով:
ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ: