Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը. ԿԸՀ
Քաղաքականություն
16.11.2025 | 19:30
Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։ Այդ մասին նշվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Էլեկտրամատակարարման խափանման պահին ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ»,- նշված է գրառման մեջ։