Մեծ Բրիտանիան լրջորեն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը․ The Sunday Times

Լուրեր

24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
Բոլորը

Մեծ Բրիտանիան զգալիորեն խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես՝ փախստականները կկարողանան դիմել մշտական բնակության իրավունքի համար միայն երկրի մեջ 20 տարով բնակվելուց հետո, ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը The Sunday Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ նոյեմբերի 16-ին։

Պարզաբանվում է, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո նոր կանոնները կվերաբերեն այն միգրանտներին, որոնք Մեծ Բրիտանիա կհասնեն անօրինական ճանապարհով՝ օրինակ նավակներով կամ բեռնատարներով, և այնուհետև կդիմեն ապաստանի, ինչպես նաև նրանց, ովքեր ապաստանի հանձնարարական կներկայացնեն իրենց վիզայի ժամկետը լրանալուց հետո։

Այսպիսով՝ Մեծ Բրիտանիան դառնալու է Եվրոպայի այն երկիրը, որտեղ ամենաերկարն է սպասման ժամկետը՝ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար։ Ներկայում այս ցուցանիշով առաջին տեղում է Դանիան, որտեղ անհրաժեշտ է սպասել ութ տարի։ Մեծ Բրիտանիա օրինական ճանապարհով ժամանած ապաստանի դիմորդների համար այդ ժամկետը կլինի 10 տարի։

Շաբանա Մահմուդը մտադիր է նաև չեղարկել օրենքով սահմանված պարտականությունը, ըստ որի Բրիտանիայի պետությունը պետք է նյութական աջակցություն տրամադրի ապաստանի դիմորդներին։ Նրանք, ովքեր կարող են իրենց ապահովել, բայց չեն անում դա, կզրկվեն սոցիալական բնակարանից ու նպաստներից։ Աջակցությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր իրավախախտում կկատարեն։

Փախստականի կարգավիճակը կվերանայվի յուրաքանչյուր 30 ամիսը մեկ, իսկ այն երկրների քաղաքացիները, որոնք կհայտարարվեն անվտանգ, կվերադարձվեն իրենց հայրենիք, նշել է Մահմուդը։ Նրա դիտարկմամբ՝ «շատերը, ովքեր ստացել են ապաստան, ի վերջո մնացել են Բրիտանիայում ամբողջ կյանքի ընթացքում»։

Ըստ գործող օրենքների, որոնք ընդունվել են լեյբորիստական կառավարության կողմից 2005 թվականին, փախստականները իրավունք ունեն դիմել անժամկետ բնակության համար երկրի մեջ հինգ տարի ապրելուց հետո։ Այդ փաստաթուղթը նրանց հնարավորություն է տալիս ստանալու արտոնություններ ու սոցիալական վճարումներ և ճանապարհ է բացում հետագայում քաղաքացիություն ստանալու համար։