Ռեյտինգայինը ձեռք է տալիս գործող իշխանությանը՝ կապ չունի դա ՀՀԿ-ն է, թե ՔՊ-ն. Գուրգեն Արսենյան

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։

-Պարո՛ն Արսենյան, մամուլն այսօր գրել էր, որ այս օրերին ինտենսիվ քննարկումների մեջ եք տարբեր քաղաքական ուժերի հետ, և քննարկվում է ՄԱԿ-ՀԱԿ դաշինքով հանդես գալու հնարավորությունը։ Պատրաստվու՞մ եք նման դաշինքով ներկայանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

-Այս փուլում քաղաքական տարբեր քննարկումներ ենք ունենում բոլոր ուժերի հետ, որևէ հստակ բան այս պահին չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, քանի որ հին Ընտրական օրենսգրքով ընտրության գնալու դեպքում մենք ունենալու ենք ցանկացած իշխանությանը ձեռնտու միջոցառում ընդամենը և ոչ թե ընտրություն։ Ընտրությունը դա մասնակից ուժերի գաղափարների և ծրագրերի առաջարկն է ժողովրդին, ինչն այս պարագայում չի լինելու։

-Հնարավոր է չմասնակցե՞ք դեկտեմբերին կայանալիք ընտրություններին։

-Ճիշտն ասած, մտածում ենք, քննարկում ենք, ու՞մ համար մասնակցենք, ինչո՞ւ մասնակցենք։ Ակնհայտ է չէ՞, որ ռեյտինգային համակարգով հասարակությանը չի տրվում ընտրելու հնարավորություն, հասարակությանը նման առաջարկ չի արվում։ Պարզապես չուզեցին, որ մարդիկ շանս ստանան իրենց կյանքը կառուցելու ժամանակակից աշխարհին ներդաշնակ։

-Ո՞վ չուզեց։

-«Հանրապետական» կուսակցությունը, որն ասաց, որ ռեյտինգային համակարգը մեզ համար ենք գրել, այն մեզ ձեռք է տալիս։

-Բայց հնչում են նաև տեսակետներ, որ հին Ընտրական օրենսգիրքը ձեռք է տալիս նաև Նիկոլ Փաշինյանին։ Համամի՞տ եք։

-Այդ տեսակետն էլ կյանքի իրավունք կարող է ունենալ, քանի որ գործող իշխանության համար կապ չունի՝ դա «Հանրապետականն» է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսացությունը, ռեյտինգայինն ամենահարմար մեխանիզմն է, որ հասարակությունը չկարողանա ձևավորել այն իշխանությունը, որն ինքն է ուզում և որի մասին ասում էր նույն Փաշինյանը։ Իշխանության ուժը պետք է լինի ժողովրդի ձանի մեջ, իսկ ժողովրդի ձայնը ռեյտինգայինի պարագայում վերածվում է ընդամենը հարևան-բարեկամ- ծանոթի ձայնի։

-ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում այս ընտրություններում։

-Սա ամենահարմար տարբերակն է նրանց համար, որ անցնեն խորհրդարան և շարունակեն իրենց ոչ հայանպաստ գործունեությունը։

Աղավնի Սուքիասյան