Տիգրան Բալայանը ԵՄ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մ-ում ՀՀ ներկայացուցչությունԻց հայտնում են, որ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական Միության դիվանագիտական ակադեմիայի 2025-26թթ. ունկնդիրների համար։

Նշվում է , որ դեսպանն անդրադարձել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու այդ համատեքստում Եվրոպական Միությունից ակնկալիքներին:

Տիգրան Բալայանը, մասնավորապես, ընդգծել է հարատև խաղաղության կարևորությունը` այդ համատեքստում շեշտելով Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը։

Դասախոսությունից հետո ԵՄ անդամ և թեկնածու երկրների մի շարք դիվանագետներ, ԵՄ կառույցների ներկայացուցիչներ իրենց հարցերն են ուղղել դեսպանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, ՀՀ բնակչության եվրոպական հավակնությունների վերաբերյալ: