Առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջի տնօրենն ու ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիրը հուշագիր են ստորագրել

Լուրեր

24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
Բոլորը
Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ՀՕՖ մարքեթինգի և զարգացման գծով գործադիր տնօրեն Բրի Կարիլիոյի ներկայությամբ կայացել է GITC/ACT քոլեջի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Թոնի Շիենայի հանդիպումն ու համագործակցության հուշագրի ստորագրումը․ հայտնում են դեսպանությունից:
Հուշագրով կողմերը նախատեսում են մեկնարկել նոր համատեղ կրթական ծրագիր, որը կկենտրոնանա հետախուզական վերլուծության (intelligence), համընդհանուր անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտների խորացված ուսումնառության վրա։
Ծրագրի շրջանակում MOSAIC-ի առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան՝ ACT ուսանողներին փոխանցելու համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտելիքներ, իրականացնելու մասնագիտական վերապատրաստումներ և զարգացնելու ժամանակակից անվտանգային միջավայրում պահանջված հմտություններ։
Դեսպան Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։