Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային. Փաշինյան

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պաշտոնական ընթրիքի՝ մի հարթակի, որտեղ մեկ սեղանի շուրջ համախմբվել էին Հայաստանում ներկայացված տարբեր կրոնական համայնքների ղեկավարներ, պետական և հասարակական գործիչներ, դիվանագիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Իր ելույթում վարչապետը ընդգծել է կրոնական հանդուրժողականության, փոխադարձ ճանաչման և սիրո վրա հիմնված շփումների կարևորությունը՝ շեշտելով, որ նման հանդիպումները նպաստում են խաղաղության, համերաշխության և ազատության արժեքներով առաջնորդվող հասարակության ձևավորմանը։

«Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթք նախաճաշի ֆորմատով տեղի ունեցող երեկոյի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, և սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների: Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու»,- ասված է հաղորդագրությունում։