Միրզոյանն ու Պապուաշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թբիլիսիում աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին․ կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության խորացման ուղիները, միջխորհրդարանական կապերի ամրապնդման նախաձեռնությունները և տարածաշրջանային խաղաղության ու հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացում բացվող նոր հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ օրենսդիր մարմինների միջև առկա նախաձեռնություններին։ Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։

Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը՝ որպես թե՛ առկա համագործակցության արտահայտություն, թե՛ հետագա գործնական արդյունքների ապահովման կարևոր հիմք։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերածմանն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի»,- ասված է հաղորդագրությունում։