Ցմահ դատապարտելու պահանջ. ինչ ճակատագիր է սպասվում Բաքվում պահվող հայերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ․ Բաքվի դատախազներն այսպիսի պատժաչափեր են պահանջում Արցախի նախկին ղեկավարների համար։ Ադրբեջանի դատարաններում ընթացող շինծու դատավարությունը հասել է վերջին փուլին։

Դատախազները միջնորդել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկման դատապարտել։ 

Ըստ Ադրբեջանի օրենդրության՝ դատավճռի պահին 65 տարին լրացած անձանց համար ամենախիստ պատժաչափ չի կարող կիրառվել, այդ պատճառով նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև գերեվարված Մադաթ Բաբայանի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել։ 

Հայաստանում իշխանության ներկայացուցիչները պարբերաբար նշում են՝ ամենօրյա աշխատանք են տանում գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Երեկ Ազգային ժողովում հարցին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի»,- նշել է վարչապետը։

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, այդ կարծիքին չեն։ 

«Արցախի քաղաքական ղեկավարության, և ընդհանրապես, գերեվարված հայ մարդկանց, քաղաքացիների ճակատագրերը, բացարձակապես քաղաքական օրակարգ չեն Հայաստանի համար»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Հարցի լուծման իրավական ճանապարհներ կա՞ն, թե՞ լուծումը բացառապես քաղաքական պետք է լինի։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ որևէ իրավական մեխանիզմ չի կարող գործել ոչ իրավական պետության հետ հարաբերվելիս։ Ադրբեջանն այսօր անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չի կատարում։

«Լեռնային Ղարաբաղի և նրա տեղական իշխանություններին որևէ միջազգային փաստաթղթով որակում տրված չէ որպես ահաբեկչական կառույցներ, կազմակերպություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներին և միջազգային տարբեր փաստաթղթերում ինքը հանդիսացել է և ընկալվել է որպես հակամարտության կողմ։ Այսինքն, անգամ այդ տեսակետից, որակումների տեսակետից իրենք ամբողջությամբ հակասում են միջազգային մոտեցումներին»,- ասում է իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ հարցը բացառապես քաղաքական լուծում ունի, սակայն հայկական կողմը կարող է ընդդեմ Ալիևի և նրա ռեժիմի պարագլուխների դիմումներ ներկայացնել Միջազգային քրեական դատարան։ Փորձագետն ընդգծում է, որ Ալիևի հետ միասին պատասխանատվությունը պետք է կիսի նաև ռուսական կողմը, որի ռազմական ներկայությամբ էլ տեղի է ունեցել Արցախի հայաթափումը։ 

«Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո հսկողություն եղել է Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության պայմաններում։ Նրանք էլ են պատասխանատու բռնի էթնիկ զտման համար, որովհետև նրանց ներկայությամբ, նրանց անմիջական վերահսկողությամբ է այդ ամենը կատարվել, որոնք վերցրել են պարտավորություն այդ ամենը թույլ չտալու համար»,- նշում է Արթուր Սաքունցը։

Նա համոզված է՝ քանի դեռ կատարված հանցագործությունների համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, տիրող անպատժելիությունը նոր ոտնձգություններ է ծնելու։ Իսկ եթե խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի տրամադրվածությունն իրական լիներ, ապա այնտեղ պահվող հայերն ազատ կարձակվեին։

«Եվ չկա այդ կամքի որևէ դրսևորում։ Պարզ է, իրավունքի կամ իրավական նորմերի վրա ինքը թքած ունի, բայց նաև քաղաքական տեսակետից ինքը որևէ քայլ չի կատարում՝ ազատելով այդ մարդկանց, որի դեպքում ես վստահաբար կարող եմ ասել, որ իրապես Իլհամ Ալիևը, Ադրբեջանը հակված է իրապես խաղաղ կարգավորմանը։ Բայց նույնիսկ այդ պարագայում էլ, նորից կրկնեմ, ինքը պետք է պատասխանատվություն կրի Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման համար՝ որպես պատերազմական հանցագործություն կատարած անձ»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նույնպես շարունակում են պնդել՝ խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որպեսզի Ադրբեջանում պահվող հայերն իրենց տուն վերադառնան։ 

«Սա մեզ համար առաջնային խնդիր է, և մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները և մթնոլորտ ու միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

2023-ի սեպտեմբերի 27-ից Բաքվում է պահվում նաև գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա գործը սկզբում մյուսների հետ միասին էր քննվում, սակայն որոշ ժամանակ անց անջատվել է։ Նրան նոր շինծու մեղադրանքներ են առաջադրվել, իբր, ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։

Վարդանյանը պնդում է՝ մինչև այժմ չի ծանոթացել գործի նյութերին և իրեն առաջադրված մեղադրանքին։

Դատավարության ավարտին հաշված օրեր կամ շաբաթներ են մնացել, գերիների վերադարձի շուրջ անորոշությունը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենացավոտ ու անհետաձգելի հարցերից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան