Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Թբիլիսիում ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ կողմերը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության խորացման ընթացիկ գործընթացները, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները և խաղաղության հասնելու ջանքերում Վրաստանի դերակատարությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում:

Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները: Նախարար

Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը համահունչ է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար:

Հայաստանի ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: