Պենտագոնը վերանվանվել է Պատերազմի նախարարության

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փոխարինել է շենքի բրոնզե ցուցանակը նորով, որի վրա գրված է գերատեսչության նոր անվանումը՝ Պատերազմի նախարարություն, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։

«Մենք ցանկանում էինք փոխարինել հին ցուցանակները, քանի որ ուզում ենք, որ այս դռնով մտնող յուրաքանչյուր ոք իմանա, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս կազմակերպության անվանափոխությանը»,- ասել է Հեգսեթը։

Սեպտեմբերի սկզբին նախագահ Դոնալդ  Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարության անվանումը կրկին փոխվում է Պատերազմի նախարարության․ անուն, որը նախարարությունը կրել է ավելի քան 150 տարի՝ 1789-ից մինչև 1947 թվականը։

Պենտագոնի շինարարությունը սկսվել է 1941 թվականին և ավարտվել 1943 թվականին։ Երբ շենքը բացվել է, այն եղել է Պատերազմի նախարարություն։

«Մենք սիրում ենք այն ամենը, ինչ ներկայացնում էր Պաշտպանության նախարարությունը։ Բայց սա Պատերազմի նախարարության նոր դարաշրջան է, որը կենտրոնացած է պատերազմներում հաղթանակի վրա և համոզվելու, որ մենք ճշգրիտ գիտենք, թե ինչ առաքելություն է, և որ զորքերն ուղարկվում են այնտեղ հաջողության հասնելու և հաղթելու համար: Պատերազմի նախարարություն անվանումը  հիշեցնում է Ամերիկայի հիմնադրումը»,- ասել է Հեգսեթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի