Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր է մեր երկրների և տարածաշրջանի կայունության համար․ Բոճորիշվիլի

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցության և կայունության համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով, և այս աշխատանքը կշարունակվի միջազգային ասպարեզում։ Վրաց պաշտոնյան նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության երկարատև պատմության վրա։ Հետևաբար, երկու երկրների միջև 2024 թվականից ի վեր ամրապնդված ռազմավարական գործընկերությունը այս խորը հարաբերությունների լիովին տրամաբանական արդյունքն է։

«2025 թվականը դինամիկ տարի էր մեր երկրների միջև հարաբերությունների համար, տեղի ունեցան բազմաթիվ այցելություններ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ես մի քանի անգամ այցելել եմ Երևան, նաև Վրաստանում հյուրընկալել բարեկամ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին։ Վերջերս վարչապետի գլխավորած հայկական պատվիրակությունը մասնակցեց Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջոցառմանը։ Այսօրվա մեր հանդիպումն այս թափի շարունակությունն է։ Մենք նաև առաջիկայում սպասում ենք նախագահի այցին։ Կարելի է վստահորեն ասել, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և մեր երկրների միջև կապերը լիովին արտացոլվում են մեր քաղաքական երկխոսության ինտենսիվության մեջ»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է տարբեր ոլորտներում՝ առևտուր, տնտեսություն, տրանսպորտ, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն և այլ, ինչը չափազանց կարևոր է։

«Այսօր մենք քննարկել ենք համագործակցության ոլորտները, առաջնահերթությունները, հաջորդ քայլերը և փոխգործակցության տարբեր հարցեր։ Մենք նաև քննարկել են  մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Այս պատմական համաձայնագիրն իսկապես քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ և հարթում է տարածաշրջանի երկարաժամկետ կայուն զարգացման ճանապարհը։ Վրաստանը միշտ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի զարգացման, նրա խաղաղ և կայուն զարգացման գործում և կշարունակի նպաստել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս տարի Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև առաջին եռակողմ հանդիպումը, որի նպատակն էր հիմք դնել Հարավային Կովկասի երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի և զգալի արդյունքներ կտա երեք երկրների և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Բոճորիշվիլին։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցն է, ինչն ակնհայտ է նաև միջազգային մակարդակում, և կշարունակեն այդ փոխշահավետ աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի