Զելենսկին հայտնել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է «Իսկանդեր»-ի հարվածից

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ գիշերվանից արտակարգ ծառայություններն աշխատում են ռուսական հարվածների վայրերում։

«Դաժան հարձակում. այս պահի դրությամբ՝ մենք գիտենք տասնյակ վիրավորների մասին, այդ թվում՝ երեխաների և մեկ հղի կնոջ։ Ցավոք, չորս մարդ զոհվել է։ Իմ ցավակցությունները նրանց ընտանիքներին և սիրելիներին։ Հարվածի ժամանակ օգտագործվել է շուրջ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ ​​հրթիռներ»,- գրել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ դա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելը։

«Միայն Կիևում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել։ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատանը։ Հարձակման հիմնական թիրախը Կիևն էր, հարվածներ են հասցվել նաև Կիևի, Խարկովի և Օդեսայի մարզերին։ Նախնական տվյալներով՝ ռուսներն այսօր առավոտյան Սումիի մարզում օգտագործել են «Ցիրկոն» հրթիռ։ Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն արդեն զեկուցել է փրկարարական գործողությունների ընթացքի մասին։ Ռազմաօդային ուժերի հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոն նույնպես զեկուցել է մեր ՀՕՊ աշխատանքների արդյունքների մասին։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորներին իրենց արդյունավետ գործողությունների համար»,- նշել  է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան այս հարվածներին արձագանքում է հեռահար ուժով, և աշխարհը պետք է դադարեցնի այս հարձակումները պատժամիջոցներով։

Ըստ նրա՝ Ռուսաստանը դեռևս կարողանում է վաճառել նավթ և կառուցել իր սխեմաները, և այս ամենը պետք է ավարտվի։

«Մեծ աշխատանք է տարվում գործընկերների հետ մեր օդային պաշտպանությունն ամրապնդելու համար, բայց դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ է ամրացում լրացուցիչ համակարգերով և հակահրթիռային համակարգերով։ Եվրոպան և Միացյալ Նահանգները կարող է օգնել։ Մենք իրական որոշումների հույս ունենք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի