Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 14-ի գիշերը հրթիռերով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կիևին։ Այս մասին հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունն էլ հայտնել է, որ հարձակման հետևանքով Կիևի մի քանի շրջաններում բազմահարկ բնակելի շենքեր են հրդեհվել։ Փրկարարների տվյալներով՝ Դեսնյանսկի շրջանի բազմահարկ շենքի երեք հարկերում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Բնակարաններում հրդեհներ են բռնկվել նաև Կիևի Պոդոլսկի, Դնեպրովսկի, Սոլոմենսկի, Սվյատոշինսկի և Օբոլոնսկի շրջաններում։

Գոլոսիևսկի շրջանում հիվանդանոցի տարածքում բեկորներ են ընկել, Դարնիցկի շրջանում հրդեհ է բռնկվել դպրոցի տարածքում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է երեք զոհի մասին։ Նա նշել է, որ տեղեկությունը նախնական է, քանի որ փրկարարները դեռևս չեն կարողանում մարմինները դուրս բերել փլատակներից։

26 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա՝ 7 և 10 տարեկան։ Ինը մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ հղի կին, իսկ մյուսները բժշկական օգնություն են ստացել տեղում կամ ամբուլատոր պայմաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի