BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից, բայց հրաժարվել է փոխհատուցում վճարել

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական հեռարձակող կորպորացիան՝ BBC-ն, ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Panorama հաղորդման համար, որում նրա ելույթի որոշ հատվածներ մոնտաժվել էին, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները։ BBC-ն նաև հայտարարել է, որ չի վերահեռարձակի հաղորդումը։

Թրամփի փաստաբանները սպառնացել են BBC-ի դեմ 1 միլիարդ դոլարի հայց ներկայացնել, եթե կորպորացիան հետ չկանչի հեռարձակումը, ներողություն չխնդրի և փոխհատուցում չվճարի։

«BBC-ի փաստաբանները նամակ են ուղարկել նախագահ Թրամփի իրավաբանական թիմին՝ ի պատասխան կիրակի օրը ստացված հաղորդագրության»,- ասել է BBC-ի խոսնակը։

BBC-ի խորհրդի ղեկավար Սամիր Շահն առանձին անձնական նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ նախագահ Թրամփին, նշելով, որ ինքը և կորպորացիան ափսոսում են նախագահի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի խմբագրման համար, որը ցուցադրվել է ծրագրում։ Բրիտանական հեռարձակող կորպորացիան այլևս չի հեռարձակի «Թրամփ. երկրորդ հնարավորություն» վավերագրական ֆիլմը իր հարթակներում։

Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ Telegraph-ը հրապարակել է BBC-ի խմբագրական չափորոշիչների կոմիտեի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի ծառայողական գրառումները։ Դրանցում Պրեսկոտը BBC-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ կորպորացիայի առաջատար ծրագրերից մեկում՝ «Panorama»-ում, Դոնալդ Թրամփի ելույթը խմբագրվել է այնպես, որ նրա խոսքերի իմաստն աղավաղվել է։

2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում ունեցած իր ելույթում Թրամփը հայտարարել է․ «Մենք կգնանք Կապիտոլիում և կոգևորենք մեր քաջարի սենատորներին ու կոնգրեսականներին»։

Ավելի քան 50 րոպե անց (նույն ելույթում) նա հայտարարել է. «Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

Սակայն հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել է անցյալ տարի, նրա խոսքերը մեջբերվել են  հետևյալ կերպ. «Մենք կգնանք Կապիտոլիում… Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

Կռվելու մտադրության մասին նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թրամփը խոսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների «կեղծված լինելու» մասին:

Հինգշաբթի նաև պարզվել է, որ Թրամփի ելույթը նմանապես խմբագրվել է BBC-ի մեկ այլ՝ Newsnight ծրագրի մեջ (դա տեղի է ունեցել 2022 թվականին):

Մայքլ Պրեսկոտն իր ծառայողական գրառումն արել է այս ամռանը. թե ինչպես է այն արտահոսել մամուլում, դեռևս անհայտ է:

Սպիտակ տունը BBC-ին մեղադրել է Դոնալդ Թրամփի հետ կապված իրադարձությունների կողմնակալ լուսաբանման մեջ, իսկ ԱՄՆ նախագահը նամակ է ուղարկել կորպորացիային՝ սպառնալով դատական ​​​​հայց ներկայացնել:

Հավելենք, որ նոյեմբերի 9-ին BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին և BBC-ի լրատվական տնօրեն Դեբորա Թըրնեսը հրաժարական էին տվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի