Միքայել Աջապահյանի պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պահանջելով այն բեկանել և նրան ճանաչել անմեղ։

«Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.):

Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ին  քրեական վարույթ է նախաձեռնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ 2024 թվականին տված հարցազրույցի առթիվ։ Մինչ այդ՝ սկսած հունիսից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր քննադատական  գրառումներ կատարել եկեղեցականների մասին։

Հունիսի 26-ին որոշում է կայացվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Հունիսի 27-ին իրավապահները գնացել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկություն կատարելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հոգևորականին արգելանքի վերցնելու, սակայն տևական ժամանակ դա նրանց չի հաջողվել, քանի որ Մայր աթոռում հավաքված քաղաքացիները թույլ չեն տվել։

Ի վերջո Աջապահյանը դուրս է եկել Մայր աթոռից ու նախ՝ երթով, ապա՝ մեքենայով եկել Քննչական կոմիտե, որտեղ նրան իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանք է ներկայացվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։ Երևանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը Աջապահյանին կալանավորել է երկու ամսով, և մինչ կլրանար կալանքի ժամկետը, գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր անցկացնելով, աննախադեպ արագությամբ քննել է գործն ու հոգևորականին դատապարտել երկու տարի ժամկետով ազատազրկման։

Դատարանը մեղավոր է ճանաչել Աջապահյանին ու նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։  Հանրային մեղադրողները պահանջել էին 2․5 տարի ազատազրկում։ Դատախազությունը բողոքարկել է դատավճիռն ու պահանջում է ավելացնել հոգևորականի պատժաչափը։