Արդարադատության նախարարությունը ձևավորում է քայլերի պլան՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակում

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ Արդարադատության նախարարությունը սահմանել է հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող առաջադրանքների իրականացման համար՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և տվյալների անվտանգության ոլորտներում առաջընթացի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով.

  • Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում,
  • Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ,
  • Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում,
  • Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում,
  • Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն,
  • Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում,
  • Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:

Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները»,- ասված է հաղորդագրությունում: