Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին

Լուրեր

27.03.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
27.03.2026 | 13:38
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
27.03.2026 | 13:28
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:18
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա
27.03.2026 | 13:10
Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:04
Ալեն Սիմոնյանի պահվածքը ՔՊ վարչությունում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:03
Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի սուս մնա, նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա․ ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:02
23-ամյա Այշատի սպանությունից 5 ամիս անց նրան հուղարկավորեցին Հայաստանում 
27.03.2026 | 12:54
Իմ դեմ կազմակերպված էր. Ալեն Սիմոնյանը` հայհոյախառն միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:45
Սլովակիայի վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական ​​դավաճանության կասկածանքով
27.03.2026 | 12:44
Բելառուսի հավաքականը հաղթել է Երևան ժամանելուց առաջ, Կարեն Վարդանյանը նշել է նորամուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 12:34
Նոր Սահմանադրության տեքստը ՔՊ-ում քննարկվել է․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:25
ՔՊ-ն վարչապետ թեկնածու է ընտրում // ՀՀ մտնող գազատարի մի հատվածը կտեղափոխվի․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 12:19
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
Բոլորը

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի Հանրապետությունում՝ կապիտան-ռեգենտներ Մատտեո Ռոսսիին և Լորենցո Բուլիին՝ ընդգծելով Հայաստանի և Սան Մարինոյի միջև մշակութային ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված բարեկամական կապերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները՝ դեսպան Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սան Մարինոն կիսում են համամարդկային արժեքների առաջմղման ընդհանուր տեսլական և կապված են մշակութային, քաղաքակրթական և քրիստոնեական արժեքներով:

Սան Մարինոյում ՀՀ դեսպանը նաև հավաստիացրել է, որ կգործադրի ամեն ջանք երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Սան Մարինոյի կապիտան ռեգենտները շնորհավորեցին դեսպան Կարապետյանին՝ մաղթելով նրան հաջողություն իր առաքելության մեջ»,- ասված է հաղորդագրությունում: