Գրենոբլում քննարկվել են կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Գրենոբլ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիսահաղորդչային ոլորտի համաշխարհային առաջատար Soitec ընկերության ղեկավարությանը։ Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կիսահաղորդչային տեխնոլոգիաների, ներդրումների և նորարարությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումների աջակցությունը և տեխնոլոգիական նորարարությունների զարգացումը։

Նախարար Հայրապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, պետական առաջնահերթությունները և ոլորտի զարգացման ուղիները՝ ընդգծելով համատեղ նախաձեռնությունների, փորձի փոխանակման և տեղական մասնագետների ներգրավման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների և գործընկերության շարունակական զարգացումը, ինչպես նաև քննարկել են առաջիկա նախագծերի և համագործակցության հնարավոր ուղիները։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կիսահաղորդչային ոլորտում երկկողմանի համագործակցությունը խորացնելու և Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների ու ներդրումների իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Soitec ընկերությունը մասնագիտացած է կիսահաղորդչային նյութերի (substrate) արտադրության մեջ և համարվում է համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերությունը ստեղծում է բարձր արդյունավետությամբ և էներգախնայող կիսահաղորդչային նյութեր, որոնք լայնորեն կիրառվում են 5G, ավտոմոբիլային, «Իրերի համացանց» (IoT) և այլ առաջատար տեխնոլոգիական ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։