«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից

Լուրեր

19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
19.08.2026 | 16:07
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների՝ դահլիճը լքելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:02
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Տրդատ Սարգսյանն է
19.08.2026 | 15:55
Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:44
Ֆրանսիան արտաքսում է երկու իրանցի դիվանագետների՝ Թեհրանի հետ լարվածության սրման ֆոնին
19.08.2026 | 15:38
Նարեկ Կարապետյանը և թիմակիցները լքեցին ԱԺ շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:32
Նազելի Բաղդասարյանը՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
19.08.2026 | 15:28
«Ընդդիմության քվեները 100%-ով կեղծ են»․ Փաշինյանի խոսքը հասկացեք այնպես, որ մեծապես են կեղծ. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:19
Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը
19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 15:10
Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
19.08.2026 | 15:02
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Արդեն տեղեկացրել ենք, որ  IDBank-ի և Իդրամի Սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2025թ նոյեմբեր ամսվա շահառուն օրերս տեղի ունեցած «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնն է, որի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը:

««Մի դրամի ուժի» կարևոր ուղղություններից մեկը բնապահպանությունն է ու այս տեսանկյունից հեքըթոնը շատ հետաքրիր էր մեզ, որովհետև փաստացի տեխնոլոգիական առաջընթացը տվյալ դեպքում ծառայեցվելու է կենսաբազմազանության ապահովմանը, ինչը, կարծում ենք, կենսական է Հայաստանի բնության համար։ Առհասարակ, IDBank-ն ու Իդրամը մշտապես աջակցում են հենց այնպիսի ծրագրերի, որոնք միտված են ապագային,  և այս նախաձեռնությունը դրանցից մեկն է»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Նշենք, որ AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն անցկացվել է 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

Մեկ ամբողջ օր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց  գաղափարները, ստացել խորհրդատվություն ոլորտային փորձագետներից։ Մենթորների շարքում, որպես ֆինանսական հարցերով խորհրդատու, ներգրավված է եղել նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության վարկավորման վարչության ՓՄՁ վարկավորման համակարգող Մերինե Ռևազյանը։

Միջոցառման ձևաչափի, մասնակիցների և առաջիկա նպատակների մասին խոսելիս, հեքըթոնի համակազմակերպիչ, ֆոնդահայթայթման պատասխանատու Մերի Մամիկոնյանը նշեց «Մենք փորձել ենք երկու նորարար ոլորտներ միացնել և կանաչ ծրագրերի լուծումները ստանալ 21-դ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ և, իհարկե, ներառել ենք երիտասարդների, որոնք ցանկություն ունեն այդ ոլորտում զարգանալ։ Խոսքը հիմնականում երիտասարդ IT ոլորտի ներկայացուցիչների և կենսաբազմազանության ապագա մասնագետների մասին է։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում ենք COP17-ի շրջանակում կազմակերպել միջազգային հեքըթոն, որն արդեն համաշխարհային մասշտաբով կմիավորի տարբեր երկրների մասնագետների և նորարարների»։

Հեքըթոնի մրցանակային՝ 3,500,000 ՀՀ դրամ ֆոնդը, տրամադրել են IDBank և Իդրամ ընկերությունները՝ «Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում` հաղթող թիմերին տրանադրելով Idcoin-ներ, որոնք կարող են օգտագործվել նախագծերը կյանքի կոչելու, անհրաժեշտ հումքը գնելու նպատակով: Նշենք, որ idcoin-ներով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:

Ժյուրիի անդամ, IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի համոզմամբ՝ բոլորիս գիտակցության մեջ պիտի ամրագրվի, որ կենսաբազմազանությունը չափազանց կարևոր գործոն է ցանկացած միջավայրի ու նաև մեր երկրի բնության առողջության համար․ «Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ այսօր քննարկվել են, իրականում ակնհայտ ուղիղ կապ ունեն մեր այսօրվա ապրելակերպի, ու նաև նրա հետ, թե ինչպես են ապրելու մեր երեխաները։ IDBank-ի ԿՍՊ քաղաքականությունը ամրագրում է սկզբունքներ, որոնք կարևորում են բոլորի բարեկեցիկ ապագան և հավասար տնտեսական զարգացումը, հետևաբար՝  նաև  կենսաբազմազանությունը։ Եթե այսօրվա ներկայացված նախագծերի  նույնիսկ մի մասը իրագործվի և հետագայում մեծանան ու դառնան ավելի կայուն և մեծ նախագծեր, էական փոփոխություն տեղի կունենա ոլորտում»,- հավելեց Ելենա Խաչվանքյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ