Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 5-րդ փուլ, Շանթ Սարգսյանը պարտվեց

Լուրեր

28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ Հնդկաստանում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ:

Չորրորդ փուլի թայ-բրեյքում Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի 2 պարտիայում 1.5։0.5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգին, որի դեմ 2 դասական մրցախաղերն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դուրս մնաց պայքարից: Հայ շախմատիստը թայ-բրեյքում արագ շախմատի 2 պարտիայում 0.5:1.5 պարտվեց գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեին, որը նախորդ խաղափուլում պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուին:

Ավելի վաղ 5-րդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը, որը 2 դասական պարտիաների արդյունքում հաղթել էր լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ ամերիկահայ Սամուել Սևյանը թայ-բրեյքում մրցում է իտալացի գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի գավաթին մասնակցում էին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը, որոնք դուրս են մնացել պայքարից։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե գրանցվում է 1:1 հաշիվը, հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: