ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ իտալական Corriere della Sera-ն հրաժարվել է հրապարակել Լավրովի հետ հարցազրույցը

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Իտալական Corriere della Sera պարբերականը հրաժարվել է հրապարակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է Meduza-ն։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ թերթին առաջարկել են նախարարի հետ բացառիկ հարցազրույց՝ իտալական լրատվամիջոցներում «գոնե ինչ-որ կերպ ստերի հոսքը կասեցնելու» համար։ Խմբագրակազմը, ըստ նախարարության, «ոգևորությամբ համաձայնել է» և հարցեր է ուղարկել։ Լավրովը պատասխանել է, սակայն պարբերականը չի հրապարակել պատասխանները։

«Մեզ «բացատրեցին», որ Լավրովի խոսքերը «պարունակում են բազմաթիվ վիճահարույց պնդումներ, որոնք պահանջում են փաստերի ստուգում կամ լրացուցիչ պարզաբանում, որոնց հրապարակումը կգերազանցի ողջամիտ սահմանները»։ Խմբագիրները մերժել են մեր առաջարկը՝ թերթում կրճատված տարբերակը և լրատվականի կայքում ամբողջական տարբերակը հրապարակելու վերաբերյալ։ Մենք սա համարում ենք բացահայտ գրաքննություն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է երկու տարբերակ՝ ամբողջական տարբերակը և իտալական թերթի կողմից խմբագրվածը (գերատեսչության պնդմամբ՝ երկուսի միջև տարբերությունը տպագիր տեքստի յոթ էջ է):

«Խմբագիրները գիտակցաբար ջնջել են բոլոր կետերը, որոնք անհարմար էին պաշտոնական Հռոմի համար»,- պնդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Մասնավորապես, ամբողջական տարբերակում Լավրովը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր զրույցից հետո, որը նա անվանել է «գործնական և օգտակար», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է «գաղտնի զեկույցներ, որոնց արդյունքում չեղարկվել է Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը»։

«Ես չգիտեմ, թե որտեղից կամ ում կողմից են հայտնվել ամերիկացի առաջնորդին ուղղված գաղտնի հաշվետվությունները, որից հետո նա կա՛մ հետաձգել է, կա՛մ չեղարկել Բուդապեշտի գագաթնաժողովը։ Բայց ես ձեզ համար ներկայացրել եմ իրադարձությունների ուրվագիծը՝ հիմնված այն փաստերի վրա, որոնց համար ես պատասխանատու եմ։ Եվ ես մտադրություն չունեմ պատասխանել «Ռուսաստանի կողմից բանակցություններին անպատրաստ լինելու» կամ Անքորիջի գագաթնաժողովը «խափանելու» մասին բացահայտ կեղծիքներին»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՌԴ ԱԳՆ-ն։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, «եթե այն իսկապես հիմնված լինի Ալյասկայի հանդիպման լավ մշակված արդյունքների վրա»։

Հոկտեմբերի վերջին CNN-ը հաղորդել էր, որ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ հոկտեմբերի 20-ի զրույցից հետո նրանց անձնական հանդիպումը հետաձգվել է՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ «տարբեր սպասումների» պատճառով։ Երկու շաբաթ անց «Կոմերսանտը» նշել էր, որ Լավրովը բացակայել է Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ նոյեմբերի 5-ին կայացած հանդիպումից, որտեղ նախագահը հանձնարարել է նրանց ներկայացնել առաջարկներ «միջուկային զենքի փորձարկման նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի» վերաբերյալ։ Մեկ օր առաջ էլ հայտարարվել էր, որ Լավրովը չի գլխավորելու Յոհաննեսբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցող ռուսական պատվիրակությունը։

Լրատվամիջոցները ենթադրություններ էին տարածում, որ արտգործնախարարը «կորցրել է նախագահի բարեհաճությունը»։ Այս թեմայով հարցին պատասխանելով՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հաղորդագրություններն «իրականությանը չեն համապատասխանում»։ Սակայն Լավրովը նաև բացակայել է Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ նոյեմբերի 12-ին կայացած բանակցություններից. նրա փոխարեն ներկա է եղել ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի