«Ոչ ոք նրանց չի ստիպում մահանալ ավերակների համար»․ Զելենսկին` Պոկրովսկից զորքերի դուրսբերման մասին

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ Պոկրովսկում իրավիճակը «շատ դժվար» է, և նշել, որ զորքերի դուրսբերման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացնի տեղում գտնվող ռազմական հրամանատարությունը։

«Ոչ ոք նրանց չի ստիպում մահանալ ավերակների համար։ Ես կաջակցեմ մեր զինվորներին, հատկապես, այնտեղի հրամանատարներին, քանի որ նրանք կարող են  վերահսկել իրավիճակը։ Հակառակ դեպքում՝ դա մեզ համար չափազանց թանկ կլինի, մեր զինվորները մեզ համար   գլխավորն են»,- ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է հաղթանակի Պոկրովսկում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից ուկրաինական զորքերը դուրս բերելու և պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության հարցում ԱՄՆ նախագահ Թրամփին համոզելու համար։ Սակայն նա հայտարարել է, որ դա տեղի չի ունենա։

«Մենք չենք կարող լքել Ուկրաինայի արևելքը։ Ոչ ոք սա չի հասկանա, ժողովուրդը դա չի հասկանա։ Եվ ամենակարևորը՝ ոչ ոք չի երաշխավորի, որ այս կամ այն ​​բնակավայրը գրավելով՝ նրանք այլևս չեն առաջ շարժվի։ Զսպման որևէ միջոց չկա»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև պնդում է, որ ռուսական զորքերն «այդքան մեծ ուժ չունեն» և թիրախավորում են Ուկրաինայի էներգետիկ համակարգը՝ փորձելով Ուկրաինային ստիպել ենթարկվել մինչև գարուն։

«Նրանք գիտեն, որ երբ էներգետիկ գործոնն անհետանա, իրենց մոտ այլ ուժեղ գործոններ չեն մնա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան շարունակում է «բաց մնալ ռուսների հետ բանակցություններ վարելու համար»՝ հրադադարի հասնելու համար․ «Եթե նրանք իսկապես ցանկանում են դադարեցնել պատերազմը կամ պատրաստ են դա անել, ապա պետք է անցնեն դիվանագիտական ​​ճանապարհի։ Եվ, կրկին, դրա համար ես նախագահ Թրամփին ասել եմ, որ բաց եմ»։

Նա նաև հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի և կործանիչների ներխուժումը Եվրոպայի օդային տարածք Վլադիմիր Պուտինի կողմից կանխամտածված վախեցնող արշավ է: Դրա պատճառով, ըստ Զելենսկիի, եվրոպացի առաջնորդները պակաս պատրաստակամ են Ուկրաինա ՀՕՊ համակարգեր ուղարկելու հարցում։

«Կարծում եմ՝ նա [Պուտինը] վախեցրել է նրանց. դա նրա նպատակն էր, և նա հասավ դրան։ Անկասկած, դա հոգեբանական ճնշում էր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքեր արտադրել Միացյալ Նահանգների հետ համատեղ, և որ Կիևին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն իր դաշնակիցներից՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի