Մառախուղը ռուսական զորքերին օգնել է ավելի խորանալ Ուկրաինայի ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաքում

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Խիտ մառախուղը թույլ է տվել ռուսական զորքերին ավելի խորը շարժվել դեպի Ուկրաինայի արևելքում գտնվող կարևորագույն ռազմավարական Պոկրովսկ քաղաք։ Ուկրաինայի 7-րդ օդադեսանտային գրոհային կորպուսը հայտնում է, որ եղանակային պայմանները, մասնավորապես, խիտ մառախուղը, ստիպել են Մոսկվային ակտիվացնել ջանքերը՝ ավելի ու ավելի շատ զինվորների տեղափոխելու ավերված քաղաք և շրջապատելու ուկրաինական ուժերին, գրում է BBC-ն։

Ռուսական ուժերը մեկ տարուց ավելի է, ինչ փորձում են գրավել քաղաքը։ Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ այնտեղ այժմ կարող է լինել 300-500 ռուս, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, որ իրավիճակը շարունակում է մնալ բարդ։

Միևնույն ժամանակ, բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին նշում է, որ հարավարևելյան Զապորոժիե շրջանի առաջնագծում իրավիճակը «զգալիորեն վատթարացել է»․ ուկրաինական կողմը կորցրել է երեք բնակավայր։ Սիրսկին, սակայն, ասել է, որ Ռուսաստանն ամենաակտիվը Պոկրովսկի շրջակայքում է։ Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ ռուս զինվորները բացահայտորեն անցնում են մշուշոտ ճանապարհով քաղաքացիական մեքենաներով և մոտոցիկլետներով։

BBC-ն ստուգել է տեսանյութի նկարահանման վայրը՝ քաղաքի հարավային ծայրամասը՝ Սելիդովե-Պոկրովսկ մայրուղու վրա։

Մի քանի օր մառախուղը խոչընդոտում է տեսանելիությունը՝ օդային հետախուզություն իրականացնելու համար, ասել է 68-րդ բրիգադի «Շերշնի Դովբուշա» ստորաբաժանման՝ «Սագ» կոչական նշանով անօդաչու թռչող սարքը կառավարող մասնագետը։ Նա BBC-ին ասել է, որ ռուսները նույնիսկ «համարձակվել» են հարձակումներ սկսել մեքենաների շարասյան միջոցով, որոնք սովորաբար անմիջապես կվերացվեին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։

Աղբյուրը BBC-ին ասել է, որ իր ստորաբաժանումը պարբերաբար հայտնաբերել և ոչնչացրել է ոտքով ու մոտոցիկլետներով առաջ շարժվել փորձող ռուսական փոքր խմբեր: Նա հավելել է, որ նրանք նաև մասնակցել են կիրակի նկարահանված տեսանյութում ներկայացված հարձակման հետ մղմանը։ Ըստ աղբյուրի՝ շարասյունը մասամբ ոչնչացվել է, բայց եղանակային պայմանների պատճառով հարձակման հետմղման պահի տեսանկարահանում չի եղել, ուստի անորոշ է՝ արդյո՞ք ամբողջ խմբին է հարված հասցվել։

Մեկ շաբաթ առաջ Զելենսկին գնահատել էր, որ Պոկրովսկում կռվում է մինչև 300 ռուս զինվոր։ Տեսանյութը ենթադրում է, որ այդ թվերը, հավանաբար, աճել են այդ ընթացքում, իսկ զինվորականները հաստատել են դա չորեքշաբթի, քանի որ քաղաքի հարավային շրջաններն այժմ գտնվում են ռուսական օկուպացիայի տակ։

Ըստ Ուկրաինայում գործող DeepState մոնիթորինգային խմբի քարտեզագրման՝ ռուսական զորքերը, կարծես, մոտենում են Պոկրովսկի մեծ մասի շրջաններին։ Որոշ դիտորդներ նշում են, որ դրա անկումն անխուսափելի է։ Քաղաքի մեծ մասն այժմ գտնվում է մոխրագույն գոտում, որը ոչ մի կողմ լիովին չի վերահսկում։ Մոսկվան փորձում է շրջապատել Պոկրովսկը և հարևան Միրնոգրադը։ Նման շրջափակումը կանխելու համար ուկրաինական զորքերը հետ են մղել ռուսական զորքերին արևելյան մասում գտնվող Սուվորովոյից և Ռոդինսկեից՝ ստեղծելով ավելի մեծ բացվածք ռուսական թևերի միջև։

Ռուսական ուժերը փորձում են կտրել Պոկրովսկում ուկրաինական զորքերին աջակցող լոգիստիկ երթուղիները։

Նշվում է, որ ռուսական ուժերը հատուկ թիրախավորել են ուկրաինացի FPV օդաչուներին, որպեսզի նրանք չունենան բավարար ռեսուրսներ՝ ռուսական փոքր խմբերի շարժը հայտնաբերելու համար։

Քաղաքային միջավայրում ռուս զինվորները երբեմն ներթափանցում են տեղացիների կամ ուկրաինացի զինվորականների հագուստով, ասել է ռազմական վերլուծաբան Կոնստանտին Մաշովեցը: Նրանց հիմնական նպատակն է՝ քաոս առաջացնել ուկրաինացի պաշտպանների շրջանում, որին հաջորդում է ռուսական բանակի հիմնական ուժերի կողմից հարձակումը։ Կրեմլը նաև փորձում է առաջխաղացում ունենալ առաջնագծի այլ հատվածներում՝ հյուսիս-արևելքում գտնվող Կուպյանսկում և հարավում գտնվող Զապորոժիեի շրջանում։

Միացյալ ուժերի գործողության խոսնակ Վիկտոր Տրեգուբովը հերքել է Մոսկվայի պնդումը, որ նրանց հաջողվել է շրջապատել Կուպյանսկը, սակայն խոստովանել է, որ ռուսական զորքերը գտնվում են քաղաքի հարավում, և իրավիճակը բարդ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի