Խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի էական ներուժ. Միրզոյանը՝ Դանիայում

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դանիա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցելել է Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտ (DIPD) և հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ժողովրդավարական զարգացման և խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստան–ԵՄ գործընկերության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նշանակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

«Արարատ Միրզոյանը հավելել է, որ ինչպես ժողովրդավարական զարգացման, այնպես էլ խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի էական ներուժ և անհրաժեշտ կարևոր դերակատարում:

Շարունակելով տարածաշրջանում խաղաղության թեման՝ նախարար Միրզոյանն ընգծել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով ձեռք բերված համաձայնություններն, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հանգրվան են, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կայունության և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ։

Տեսադարան

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականն՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրման ուղղությամբ տարվող աշխատանքերին:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև դինամիկ խորացող գործընկերությանն ու հավակնոտ օրակարգին, ինչպես նաև Հայաստան-Դանիա համագործակցության զարգացմանը՝ բոլոր մակարդակներում։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությունների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում առկա փորձին ու գործիքակազմին»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Ինստիտուտը ստեղծվել է Դանիայի խորհրդարանի կողմից 2010 թվականին՝ նպաստելու զարգացող երկրներում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն՝ աջակցելով քաղաքական կուսակցություններին և բազմակուսակցական համակարգերին։