Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեն։

Նրա խոսքով՝ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի իրադարձություններին և Չորչանայի միջադեպերին։ Մասնավորապես, խոսքը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կազմակերպման, ինչպես նաև պետական ​​քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին է։

Հրաժարականից հետո կուսակցություն ստեղծած և ընդդիմության շարքերը համալրած Գիորգի Գախարիան ներկայում Գերմանիայում բնակվում։

Առաջադրված մեղադրանքներով նրան մինչև 19 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի