Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Բոսնիա և Հերցեգովինայում ռազմական օբյեկտներ է այցելել

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Ադրբեջանի  պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Ժելկա Ցվիյանովիչի հետ հանդիպմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր է քննարկել։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում Հասանովը եղել է Բոսնիա և Հերցեգովինայում գտնվող ԵՄ հրամանատարություն և թուրքական զորակազմ։ Նա հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Զուկան Հելեզի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։

Հանդիպումից հետո երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է  ռազմական համագործակցության ծրագիր, և նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս։

Բուտմիրի ռազմաբազայում նա հանդիպել է ԵՄ Միացյալ ուժերի հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ֆլորին-Մարիան Բարբուի հետ։ Հանդիպմանը ադրբեջանական պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել հրամանատարության գործունեության մասին, ընդգծվել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Գործառնական կարողությունների հայեցակարգի» շրջանակներում համագործակցության դրական փորձը, ինչպես նաև քննարկվել են մի շարք այլ հետաքրքրության հարցեր։

Հասանովը հանդիպել է նաև թուրքական զորախմբի ղեկավար, գնդապետ Մուստաֆա Չեթին Չելիքի հետ և ցավակցություն հայտնել նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանին C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։

Հասանովը այցելել է պաշտպանական արդյունաբերության գործարան և այլ ռազմական օբյեկտներ, ծանոթացել պայմաններին և արտադրական սարքավորումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի