Բրազիլիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները փորձել են ներխուժել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի տարածք․ բախումներ են տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բրազիլիայի Բելեն քաղաքում երկրի տասնյակ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ փորձել են ներխուժել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի տարածք։ Reuters-ը հաղորդում է, որ ցուցարարները բախվել են անվտանգության աշխատակիցների հետ, որոնցից մի քանիսը վիրավորվել է։ Անվտանգության աշխատակիցները, ի վերջո, հետ են մղել ցուցարարներին։ Համաժողովի մասնակիցները ստիպված են եղել մնալ շենքում՝ մինչև իրավիճակը կարգավորվի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բրազիլացի հնդկացիների առաջնորդները ցանկանում են, որ գագաթնաժողովում անտառների հետ կապված որոշումներ կայացնելիս հաշվի առնվի իրենց դիրքորոշումը: Կայապո ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչներից Ռաոնի Մետուկտիրեն ասել է, որ բրազիլացի բնիկ ժողովուրդներից շատերը դժգոհ են անտառներում արդյունաբերական և զարգացման նախագծերից: Նա կոչ է արել Բրազիլիայի կառավարությանը բնիկ ժողովուրդներին ավելի շատ իրավունքներ տրամադրել Ամազոնը պաշտպանելու համար։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոնֆերանսից առաջ բնիկ ժողովուրդներին անվանել է «բանակցությունների կարևոր մասնակիցներ»։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 30-րդ համաժողովը (COP30) տեղի է ունենում Բելենում նոյեմբերի 10-ից 21-ը՝ Փարիզի համաձայնագրից 10 տարի անց, որը շրջադարձային կետ է դարձել կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Այդ հանդիպման ժամանակ առաջին անգամ գրեթե 200 երկիր համաձայնվել է միջոցներ ձեռնարկել՝ դարի վերջին միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5°C-ով սահմանափակելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մինչդեռ, վերջերս խոստովանել է, որ այդ նպատակին հասնել չի հաջողվի։

COP30-ից առաջ, նոյեմբերի 5-ին Բրյուսելում, ԵՄ շրջակա միջավայրի նախարարները համաձայնության էին եկել ԵՄ-ի համար մինչև 2040 թվականը կլիմայական նպատակների շուրջ։ Դրանք նախատեսում են, որ ԵՄ երկրները մինչև այդ ժամկետը CO2 արտանետումները կկրճատեն 90%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։

Համաձայնագրերը նաև թույլ են տալիս գնել միջազգային շուկայում վաճառվող ածխածնային միավորներ, որոնք կարող են օգտագործվել արտանետումների 90% կրճատման նպատակի մինչև 5%-ը ծածկելու համար: Սա կմեղմացնի ԵՄ-ի՝ արտանետումների կրճատման պահանջները մինչև 85%-ով և թույլ կտա ԵՄ ընկերություններին վճարել այլ երկրներին արտանետումների կրճատման համար՝ «Եվրոպայի անունից»:

Էստոնական ERR-ը նաև պարզաբանել է, որ մինչև 2040 թվականն արտանետումների 90%-ով կրճատումը կլինի համաեվրոպական նպատակ, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր ԵՄ անդամ պետություններն են պարտավոր կրճատել իրենց արտանետումները հենց այդ չափով: Ընդհանուր վիճակագրությունը կներառի նաև ծովային տրանսպորտի և ավիացիայի արտանետումները, որոնք չեն արտացոլվում ազգային վիճակագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի