ԿՈՂԲԱՎԱՆՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԵԾ ՀՈԳՍԸ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 8. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Արմավիրի մարզի Կողբավան գյուղը մարզկենտրոնից հեռու է 33 կմ: Կողբավանը բնակավայրի կարգավիճակ է ստացել 1991-ին` 1986-ին հիմնադրված սովխոզի հիմքի վրա: Այսօր գյուղում ապրում է 20 ընտանիք` 70 բնակչով: Կողբավանում չկա ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ էլ՝ անգամ խանութ: Գյուղի 6 աշակերտները կրթություն ստանալու համար հասնում են 9 կմ հեռու գտնվող Վանանդ գյուղ։ Նրանց տեղափոխում է Հովիկ պապի հնամաշ «Գազ 24» մեքենան, որը գազով լիցքավորելու խնդիրը ստիպված են հոգալ աշակերտների ծնողները։ Ձմռանը երբեմն հնամաշ այդ մեքենան գործի գցելու եւ տաքացնելու համար տակը կրակ են անում, երբեմն խնդիրներ են ծագում անիվների հետ եւ երեխաները ստիպված են լինում մի քանի օրով բաց թողնել դասերը։ Հիմնադրման օրվանից գյուղում չկա նաեւ խմելու ջուր։ Տարիներ ի վեր՝ շաբաթական երեք անգամ ջուրը բերվել է 13կմ հեռու Երվանդաշատ գյուղից։ Արդեն մի քանի ամիս է՝ կողբավանցիները ստիպված են սեփական միջոցներով հոգալ խմելու ջրի խնդիրը, համայնքային մեքենան շարքից դուրս է եկել, իսկ համայնքապետարանն էլ միջոցներ չունի խմելու ջուրը գյուղ հասցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում