Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է համագործակցության ընթացքը

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։ Քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, վիզաների ազատականացման գործընթացը, սահմանադրական փոփոխությունները, դատավարությունների թվայնացումը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար։
Նախարարը նշել է, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, պահպանելով իրավունքի գերակայությունը և ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․

  • ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի իրականացման գործընթացին, ինչի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով,
  • ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և գործողությունների ծրագրի կատարման պատրաստակամությանը,
  • Սահմանադրական բարեփոխումներին,
  • Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը,
  • Դատավարությունների թվայնացմանը,
  • Դատավորների՝ կարգապահական վարույթներով կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների ամրապնդմանը,
  • Անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ձևավորմանը,
  •  ՄԻՊ ոլորտի հիմնական խնդիրների հասցեագրմանը, ներառյալ՝ խտրականության կանխարգելմանն ու դրա պաշտպանությանը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացված օրենսդրական փոփոխությունները։
Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկերությունը Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ։

Հանդիպմանը ԵՄ անդամ երկրների դեսպանները հարցեր են ուղղել նախարարին»,- ասված է հաղորդագրությունում։