Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Կոպենհագենում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստան–Դանիա համագործակցության ամբողջ օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և նորարարական կապերի խորացման, ինչպես նաև ՀՀ–ԵՄ գործընկերության զարգացման ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում՝ գործարար կապերի, ներդրումների խթանման, նորարարությունների, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Երկուստեք շեշտվել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Դանիան մոտ են միմյանց՝ ժողովրդավարական սկզբունքների և համախոհ գործընկերությունների զարգացման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Նախարար Միրզոյանը կարևորել է Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելով Դանիայի կողմից նախաձեռնված «2023-2026 թթ. Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրում Հայաստանի ընդգրկման համար։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով նաև ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է դանիացի գործընկերոջը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով դանիացի գործընկերների կողմից արտահայտված՝ Երևանում առաջիկա ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման շրջանակներում փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում: