Վանի հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ են

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Վանում բազմաթիվ պատմական հուշարձաններ գտնվում են փլուզման վտանգի տակ՝ անտեսված վիճակի պատճառով։ Օրինակ՝ Վանի Բաշկալե շրջանի հայկական 1700-ամյա Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին առանձնանում է որպես պատմական հոյակերտ կառույց, սակայն տարիներ ի վեր անտեսված լինելու և անփութության պատճառով մեծ վնասներ է կրել։

Վանա լճի եզակի տեսարանով 700-ամյա Սուրբ Թովմասի հայկական վանքը նույնպես նմանատիպ ճակատագիր ունի։ Վանի Գևաշ շրջանում գտնվող այս պատմական կառույցը մեծ մասամբ անմխիթար վիճակում է։ Անտեսվածության, գանձ որոնողների գործողությունների պատճառով անհետացման վտանգի տակ գտնվող վանքը վերականգնման և պահպանման կարիք ունի։

Գարմրավանքը, որը հայտնի է որպես Կարմիր եկեղեցի, կառուցվել է 10-րդ դարում Վասպուրականի Գագիկ I թագավորի կողմից: Պատմական Հայ առաքելական վանքը դեռևս կրում է հին պատմության հետքերը: Այնուամենայնիվ, կառույցը նաև զգալի վնաս է կրել գանձ որոնողների կողոպուտների և անփութության պատճառով:

Զբոսաշրջության ոլորտի թուրք փորձագետ Մուրատ Բեյազը խստորեն քննադատել է պատմական կառույցների նկատմամբ հետաքրքրության պակասը։

«Եթե ​​այս պատմական կառույցները կառուցողները կարողանային տեսնել դրանց ներկայիս վիճակը, մեզ ոչինչ չէին ունենա ասելու։ Մենք չենք հարգել ժողովրդի աշխատանքն ու պատմությունը։ Վանի զբոսաշրջությունը լճացել է 20 տարի։ Մենք չենք կարողացել բացել հայկական վանքերը զբոսաշրջության համար։ Դրանք բոլորն ավերվել են գանձ որոնողների կողմից։ Մենք չենք պաշտպանում մեր մշակութային ժառանգությունը»,- ասել  է նա։

Բեյազը նաև նշել է, որ Վանի ամրոցի վերականգնողական աշխատանքները դանդաղ են ընթանում։

«Եթե այս կառույցները վերանորոգվեին, զբոսաշրջիկը հեշտությամբ կարող էր վեց կամ յոթ օր անցկացնել Վանում։ Այս հուշարձանները շտապ վերականգնման կարիք ունեն»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի