Նյու Դելիում ավտոմեքենա է պայթել. կան զոհեր
Քաղաքականություն
10.11.2025 | 21:40
Նյու Դելիում ավտոմեքենաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել, 24-ը վիրավորում են ստացել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Լալ Քիլա մետրոյի կայարանի մոտ։ Մեքենայի պայթյունից հետո վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
