Ով վճարի, ով գնա ԱԺ․ Փաշինյանի պնդումը և ՔՊ ցուցակ մտնելու գինը. Փա՞ստ, թե Փուստ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարներն ասում են, որ անկուսակցականները 1 միլիոն դրամով ավելի շատ պետք է վճարեն նախընտրական ցուցակում հայտնվելու համար, քանի որ կուսակցականները նույնքան անդամավճար են տալիս։ Հրապարակային տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ կուսակցականները շատ ավելի ցածր անդամավճար են վճարում՝ չհաշված ամենաջանասեր վճարողներին։

Թեմային Կառավարության վերջին նիստից հետո անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման դրամահավաք էլի են արել, և այդ գումարն ուղղվելու է նախընտրական քարոզարշավին։ ՔՊ-ի ղեկավարը բացատրում է, թե ինչու են ընտրել այդպիսի տարանջատում։

«Ինչո՞ւ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները 1,5 միլիոն դրամ։ Որովհետև կուսակցականներն այս ողջ ընթացքում վճարել են անդամավճար։ Որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերությունը, որ նույն վիճակի լինի, ներառյալ այս ընթացքում կուսակցականների վճարած անդամավճարները, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար»,- պարզաբանել է Փաշինյանը։

Սա ստուգելու համար կարիք կլինի դիտել ՔՊ-ի հաշվետվությունները։ Կուսակցություններն ունեն պարտավորություն՝ հրապարակելու իրենց ֆինանսական հոսքերը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում այս պահին տեղադրված են ՔՊ կուսակցության 2022-2024 թվականների հաշվետվությունները։ Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության անդամների 80 տոկոսից ավելին տարեկան վճարում է առավելագույնը 30 հազար դրամ։

Ընտրական ցիկլի 5 տարում կստացվի, ենթադրենք, 150 հազար դրամ։ Եվ դա շատ ավելի ցածր է, քան անկուսակցականներին առաջադրվող հավելյալ մեկ միլիոն դրամը։ Սա նշանակում է, որ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար վճարվող լրացուցիչ 1 միլիոն դրամը ոչ այնքան կուսակցականներին հավասարվելու, այլ ուղղակի այդ ցուցակում ընդգրկվելու վճար է։

Այս համատեքստում, ի դեպ, դիտարկեցինք նաև մյուս կուսակցությունների ֆինանսական հոսքերը։ Ազգային ժողովում այս պահին ներկայացված կուսակցություններն են ՔՊ-ն, ՀՅ Դաշնակցությունը և Հանրապետականը։ Նրանցից Դաշնակցությունն անդամավճարներ չի հավաքում։

Իսկ Հանրապետականի դեպքում 2024-ին անդամավճարներով հավաքված գումարը կազմել է 190 միլիոն դրամ։ Այս դեպքում նույնպես կուսակցության անդամների մեծ մասի վճարումները փոքր չափի են։ 80 տոկոսը վճարել է մինչև 65 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան