Թուրքիան զինվորական բրիգադ է պատրաստում Գազայի հատվածում կայունացման ուժերի համար

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ավարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ քննարկվող միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակում Գազա զորքեր տեղակայելու նախապատրաստական ​​աշխատանքները, հաղորդել է Middle East Eye-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish minute-ը։

Անկարան սկսել է երկրի տարբեր ծայրերից մոտ 2000 զինվորներից բաղկացած բրիգադ կազմավորել՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո առաջարկվող «կայունացման ուժերին» մասնակցելու համար։ Ստորաբաժանումը կներառի անձնակազմ, որը նախկինում հակամարտության գոտիներում և խաղաղապահ գործողություններում փորձ ունի։

Այս առաքելությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված ավելի լայն խաղաղության ծրագրի մասն է, որը նախատեսում է բազմազգ ուժերի կողմից անկլավի մեծ մասի վերահսկողություն ՀԱՄԱՍ-ին իշխանությունից հեռացնելուց հետո։ Վաշինգտոնը դեռևս չի հաստատել տեղակայումը, մինչդեռ Իսրայելը հրապարակավ մերժել է Գազայում գործողություններին թուրքական զորքերի ներգրավվածության գաղափարը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, արձագանքելով Թուրքիայի դատախազի կողմից երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների ձերբակալման որոշմանը՝ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեղադրանքներով, նախորդ շաբաթ հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Գազան կտեսնի միայն հեռադիտակով»։

«Գետնի վրա թուրքական զորքեր չեն լինի»,- լրագրողներին ասել է Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը։

Middle East Eye-ի հոդվածում վկայակոչված թուրք պաշտոնյաները նշել են, որ Իսրայելի դիմադրությունը բխում էր ՄԱԿ-ի հովանու ներքո Գազայում գործող ՆԱՏՕ-ի անդամին ընդունելու դժկամությունից։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Գազայում ցանկացած ներգրավվածություն կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ, մինչդեռ նախագահ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ներդրում ունենալ, եթե նման բանաձև ընդունվի։

Իսրայելցի լրագրող Բարաք Դավիդը հաղորդել է, որ թուրք պաշտոնյաները նպաստել են 2014 թվականին Գազայում սպանված իսրայելցի զինվոր Հադար Գոլդինի աճյունի վերադարձին՝ որպես փխրուն հրադադարի պահպանման ջանքերի մաս։ Միաժամանակ, հղում անելով իր աղբյուրներին, լրագրողը նշել է, որ Անկարան բանակցություններ է վարում Գազայի շուրջ 200 բնակիչների անվտանգ անցման համար, որոնք, ենթադրաբար, արգելափակված են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող թունելներում։

Հղում կատարելով իր ուսումնասիրած փաստաթղթերին՝ Middle East Eye-ի հրապարակման մեջ ասվում է, որ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը կլիազորի բազմազգ առաքելությանը վերահսկել հրադադարը, օգնել վերակառուցմանը և, անհրաժեշտության դեպքում, «ուժով» զինաթափել ՀԱՄԱՍ-ին։ Թուրքիան և Եգիպտոսը դեմ են արտահայտվել այնպիսի ձևակերպումների ներառմանը, որոնք կարող են հանգեցնել պաղեստինյան խմբավորումների հետ բախումների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր խաղաղության ծրագիրը՝ այն համարելով «երկարատև խաղաղության բանալի» և ասել, որ շուտով ակնկալում է ՄԱԿ-ի կողմից այդ ծրագրի հաստատում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի