Հարավային Կորեայի նախկին նախագահը մեղադրվում է Հյուսիսային Կորեային օգնելու մեջ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղադրանք է առաջադրվել Հյուսիսային Կորեային օգնելու և լիազորությունները չարաշահելու համար՝ կապված 2024 թվականին Հյուսիսային Կորեայում անօդաչու սարքերի ենթադրյալ տեղակայման հետ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Յուն Սոկ Յոլը հրամայել է անօդաչու սարքեր բաց թողնել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ՝ ռազմական գործողություններ հրահրելու և դրանք որպես ռազմական դրություն հայտարարելու պատրվակ օգտագործելու համար։ Հետաքննիչները կարծում են, որ Յունն այդպիսով «օգտակար է եղել թշնամուն»՝ ռազմական տվյալներ փոխանցելով, քանի որ հարավկորեական անօդաչու սարքերը վթարի են ենթարկվել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի մոտ։

Քննությունը նաև դիտարկում է նախկին նախագահին արտաքին ագրեսիա հրահրելու մեղադրանք առաջադրելու հարցը, «ինչը պահանջում էր թշնամական պետության հետ նրա դավադրության ապացույցներ», հաղորդում է Yonhap-ը:

Մեղադրողները նույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել նաև պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունին և Պաշտպանության նախարարության հակահետախուզական գործակալության նախկին ղեկավար Յո Ին Հյունին:

2025 թվականի հունվարի վերջին Յունին մեղադրանք էր առաջադրվել «հեղաշրջում ղեկավարելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ նա դավադրություն է կազմակերպել Կիմ Յոնգ-Հյունի և այլոց հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին հեղաշրջում հրահրելու համար՝ հայտարարելով «հակասահմանադրական և անօրինական» ռազմական դրություն, չնայած պատերազմի, զինված հակամարտության կամ նմանատիպ ազգային ճգնաժամի որևէ ապացույցի բացակայությանը, հաղորդում է Yonhap-ը։

Նրան նաև մեղադրանք է առաջադրվել երկրի խորհրդարան զորքեր ուղարկելու, ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը խափանելու, ինչպես նաև ընդդիմության հիմնական գործիչներին և ընտրությունները վերահսկող Ազգային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին ձերբակալելու մտադրության մեջ։

2024 թվականի դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամ էր բռնկվել, այն բանից հետո, երբ Յունը  բյուջետային վեճերի ֆոնին, անսպասելիորեն ռազմական դրություն էր հայտարարել՝ հղում անելով ընդդիմության «հակապետական ​​գործունեությանը»։ Սակայն երկրի խորհրդարանը հրաժարվել էր  հաստատել որոշումը, և հաջորդ առավոտյան պետության ղեկավարը ստիպված էր  եղավ չեղյալ հայտարարել այն։ Դեկտեմբերի 14-ին օրենսդիրները իմպիչմենտ էին հայտարարել  Յունին։ Սահմանադրական դատարանը հաստատել էր իմփիչմենթը 2025 թվականի ապրիլի սկզբին։

Հունվարի 15-ին Յունը ձերբակալվել էր երկրորդ փորձի արդյունքում. առաջինը ձախողվել էր նրա անվտանգության աշխատակիցների դիմադրության պատճառով։ Դատարանը սկզբում որոշել էր պետության նախկին ղեկավարին ձերբակալել, բայց մարտի 8-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը և ազատ արձակել նրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի