Վարչապետի ասած թվերի չերևացող կողմը․ քանի օտարերկրյա աշխատող կա Հայաստանում

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե «առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը»՝ կազմելով 805,687, և դա 2018-ի սեպտեմբերի համեմատ ավելի է 38 %-ով։ Սակայն այս իրողությունն ունի նրբություններ, որոնց մասին վարչապետը չի խոսում։ Օրինակ՝ նա մշտապես հրապարակում է աշխատատեղերի, բայց ոչ աշխատողների թիվը, առավել ևս՝ երբևէ չի նշել, թե դրանցից քանի՞սն են զբաղեցնում ՀՀ քաղաքացիներ, քանի՞սը՝ օտարերկրյա։

Factor.am-ը ՊԵԿ-ից պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 807,242 է (վարչապետի հայտարարությունից հետո ցուցանիշները փոփոխվել են՝ ուշ ներկայացված և ճշտված հաշվարկների հիման վրա), իսկ աշխատողների քանակը՝ 723,372, այսինքն՝ 83,870 մարդ աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ։

Ընդ որում՝ 2025-ի սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացի աշխատողների քանակը 704,292 է։  Հայաստանում այդ ժամանակ եղել է մոտ 20 հազար օտարերկրյա քաղաքացի գրանցված աշխատող։ ՀՀ քաղաքացի աշխատողների քանակը 2024 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 4%-ով, իսկ 2018-ի սեպտեմբերի համեմատ՝ 32․8%-ով։

Գայանե Խաչատրյան