Կալանավորը բղավել է և գրպանից հանելով ածելին՝ հարձակվել ծառայողի վրա. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի դեպքից

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Factor TV-ն երեկ գրել էր, որ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորն ածելիով փորձել է կտրել քրեակատարողական ծառայության աշխատակցի պարանոցը։ Փորձը կանխել է ՔԿՀ մեկ այլ աշխատակից, ինչի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը։

Տեղեկությունն այսօր հաստատեցին նաև Քրեակատարողական ծառայությունից։  Հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու նպատակով, մտել են մասնաշենքի հերթական խուցը, որտեղ միայնակ պահվում էր կալանավորված անձ Ս. Խ.-ն: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ խցում՝ կողապահարանի մեջ, թաքցված է դատապարտյալին տրամադրվող ծածկոցը: Երբ ծառայողը ցանկացել է վերցնել այն, կալանավորված անձը բղավել է, ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել իրականացվող օրինական գործողություններին: Դեռ ավելին՝ Ս. Խ.-ն անսպասելի գրպանից հանել է մեկանգամյա օգտագործման ածելին և հարձակվել ծառայողի վրա: Նրա հարձակումը ծառայողների կողմից կանխվել է ֆիզիկական ուժի կիրառմամբ՝ ձեռքերը ոլորելու միջոցով, որի ընթացքում կալանավորված անձի ձեռքից վերցրել են ածելին: Այս գործողությունների ժամանակ անվտանգության բաժնի ծառայողներից մեկը ձախ նախաբազկի հատվածում ստացել է մարմնական վնասվածք»։

Քրեակատարողական ծառայողին ցուցաբերվել է բուժզննություն, իսկ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ). «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։

 

Ռոզա Վարդանյան