Զելենսկիի՝ The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատը երկու անգամ հոսանքազրկվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգին տված հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատը երկու անգամ հոսանքազրկվել է, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հրապարակված տեսանյութից երևում է, որ զրույցը սկսվում է հենց այն պահին, երբ լույսերը հանկարծակի անջատվում են։ Լրագրողն արձագանքում է. «Օ՜, Աստված իմ, էլեկտրաէներգիան անջատվե՞լ է»։

Դրանից հետո էլեկտրամատակարարումն արագորեն վերականգնվել է։ Ավելի ուշ էլեկտրաէներգիան երկրորդ անգամ անջատվել է։

Զելենսկին ժպիտով արձագանքել է. «Տեսնո՞ւմ եք, սա կյանք է», և առաջարկել շարունակել զրույցը առանց թարգմանչական սարքերի, որոնք առանց էլեկտրաէներգիայի չեն աշխատել։

Նոյեմբերի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը 503 հարվածային անօդաչու թռչող սարքերով և տարբեր տեսակի հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Հարվածներն ուղղված են եղել Կիևի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։

Հաղորդվել է, որ գիշերը ռուսական հարվածների հետևանքով Խարկովի և Կիևի մարզում երկու ջերմաէլեկտրակայաններ  դադարեցրել են աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի