Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ ընտրվել է տնային կալանք

Լուրեր

24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
Բոլորը

Երեկ ձերբակալված Վաղարշապատ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանն ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահ կառույցը հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ. «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Newday.am-ը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե ՔՊ-ական Համբարձումյանն ընտրություններին զուգահեռ օգնություն է բաժանում։ Ավելի ուշ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել, թե «որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ»։

«Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ Կամրջակից ասացին, որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է, համաձայնեցի»,- գրել էր Համբարձումյանը՝ կից ներկայացնելով, թե ինչ իրեր և առարկաներ է տարվա ընթացքում փոխանցել շահառուներին։

Անուշ Համբարձումյանը Վաղարշապատի ընտրություններին հանձնաժողովի նախագահ էր նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ռոզա Վարդանյան