Հայաստանը կարևորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը. Հակոբ Արշակյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն նոյեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում շեշտել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն պարտավորեցնող են, և ես հույս ունեմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները՝ ի շահ Հայաստանի և ԱՄԷ բարեկամ ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

«Նա նաև նշել է, որ Հայաստանը ձգտում է ԱՄԷ-ի հետ իր բարեկամական կապերը զարգացնել և ամրապնդել, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա Հակոբ Արշակյանին է փոխանցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմի ջերմ ողջույնները: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ Շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահետաքրքիր և մշակութային կենտրոններից է, որում պահպանվում է արաբական ավանդական ոգին: Նա խոսել է Շարժայի հայկական գաղութի մասին՝ ընդգծելով, որ մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` այն ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու հարցում:

Հակոբ Արշակյանը խոսել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման մասին, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Նա շեշտել է, որ խաղաղության հաստատումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանում: Անդրադառնալով Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այն Հայաստանի ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:

Երկուստեք նշվել է, որ առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներին:

Այցի շրջանակում դոկտոր Աբդուլլա Բելհայֆ ալ Նուաիմին դասախոսությամբ հանդես է գալու առաջնորդության դպրոցում»,- ասված է հաղորդագրությունում։