ՖԻՖԱ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

ՖԻՖԱ-ն հրապարակվել են 2025թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդների անունները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են այս տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Աշրաֆ Հաքիմին (ՊՍԺ, Մարոկկո), Հարի Քեյնը («Բավարիա», Անգլիա), Կիլիան Մբապեն («Ռեալ», Ֆրանսիա), Նունու Մենդեշը (ՊՍԺ, Պորտուգալիա), Քոուլ Պալմերը («Չելսի», Անգլիա), Պեդրին («Բարսելոնա», Իսպանիա), Ռաֆինյան («Բարսելոնա», Բրազիլիա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Վիտինյան (ՊՍԺ, Պորտուգալիա) և Լամին Յամալը («Բարսելոնա», Իսպանիա)։

Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակորդներն են՝ Խավիեր Ագիրեն (Մեքսիկայի հավաքական), Միկել Արտետան («Արսենալ»), Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Ռոբերտո Մարտինեսը (Պորտուգալիայի հավաքական) և Արնե Սլոթը («Լիվերպուլ»)։

2024-ին լավագույն մարզիչ էր ճանաչվել իտալացի Կառլո Անչելոտին, որն աշխատում էր Մադրիդի «Ռեալում», իսկ այժմ գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 28-ին։ Հաղթողների անունները հայտնի կդառնան FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։