Մոտ 60 հասցեում խուզարկություն է իրականացվել. շուրջ 30 անձ ձերբակալվել է․ ՔԿ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Փաստական տվյալներ  են ձեռք բերվել առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք են պահում։ Այսօր՝  նոյեմբերի 5-ին, Մոտ 60 հասցեում խուզարկություն է իրականացվել. շուրջ 30 անձ ձերբակալվել է․ հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ 3 տասնյակ անձինք:

ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու հարցում, ուստի հանրությանը հորդորում ենք՝ ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը՝ դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։