Մակրոնի խորհրդականը Բաքվում է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում հաջող բանակցություններ են տեղի ունեցել ֆրանսիացի և ադրբեջանցի դիվանագետների միջև։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեսպանը հայտնել է, որ բանակցություններն Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների միջև վերջերս կայացած հանդիպումների շարունակությունն են։

«Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական ​​խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը ժամանել են Բաքու՝ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը քննարկելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ»,- հավելել է դեսպանը։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։ Նա ընդգծել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումը՝ նշելով, որ դրա արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերն անցյալում են մնացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի